Հաջորդ շաբաթ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում կձևավորվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավիճակը Սյունիքի սահմանամերձ շրջաններում:
Այս մասին չորեքշաբթի հանձնաժողովի նիստում ասել է նրա նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին:
Ղազինյանը, մասնավորապես, նշել է, որ հանձնաժողովն արդեն որերորդ անգամ պատրաստվում է քննարկել միայն մեկ հարց՝ նախագահի տեղակալի ընտրությունը, որն անտրամաբանական է՝ հատկապես հաշվի առնելով երկրի սահմաններին տիրող իրավիճակը: Նա առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ`հավասարության սկզբունքով` յուրաքանչյուրական խմբակցությունից մեկական ներկայացուցիչ: Խումբը կուսումնասիրի իրավիճակը երկրի հարավ-արևելքում, որից հետո հանձնաժողովին կներկայացնի իր եզրակացությունները:
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը համաձայնել է Ղազինյանի նախաձեռնության հետ:
Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան, հայտարարել է, որ աշխատանքային խումբը կձևավորվի հաջորդ շաբաթ: