Նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկոջ՝ Վլասիա Պավլոպուլոսի հետ։ Ի պատիվ Հունաստանի նախագահի և նրա տիկնոջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից նոյեմբերի 5-ին տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը, պատմական, մշակութային ընդհանրությունները և ընդհանուր արժեքներն ամուր հիմք են երկու երկրների հետագա ավելի խորը ու բազմաձևաչափ համագործակցության համար: