ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով ևս մեկ անգամ քաջալերել է Աննա Հակոբյանի և առհասարակ կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում:Նա մասնավորապես նշել է. «Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող կանանց հանրային, տնտեսական, կրթական, քաղաքական ակտիվությունը:
Երկրի բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական ակտիվությունը սահմանափակող ընկալումները հակասում են մեր երկիրը զարգացման նոր մակարդակի դուրս բերելու շահերին»: