Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Այս մասին ԱՀ նախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ համագործակցությունը միտված է Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանմամբ, երկու քաղաքական ուժերի ունեցած ծրագրային դրույթների շուրջ համագործակցությամբ ու միասնական ջանքերի գործադրմամբ մեր երկրի զարգացման կարևոր ընթացքի ապահովմանը:
Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր իմ գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր եմ ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:Այդ համագործակցությունը միտված է Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանմամբ, երկու քաղաքական ուժերի ունեցած ծրագրային դրույթների շուրջ համագործակցությամբ ու միասնական ջանքերի գործադրմամբ մեր երկրի զարգացման կարևոր ընթացքի ապահովմանը:
Опубликовано Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan Понедельник, 25 мая 2020 г.