Իրանի իշխանությունները Ինտերպոլից պահանջել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Այս մասին ասվում է Թեհրանի դատախազ Ալի Մեհրի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայտնաբերվել են ԱՄՆ-ի 36 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև այլ երկրներ, որոնք մասնակցել են Քասեմ Սուլեյմանիի սպանությանը», – դատախազի հայտարարությունը մեջբերել է IRNA գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ նշված մարդիկ մեղադրվում են սպանության և ահաբեկչական գործունեության մեջ, ուստի իրանական դատական իշխանությունները կարգադրել են նրանց պատասխանատվության ենթարկել և Ինտերպոլի միջոցով «կարմիր կարգավիճակ» այտարարել: