Ամերիկյան The New York Times պարբերականը հոդված է հրապարակել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների մասին:
Պարբերականը նշում է, որ մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից սպանվել է առնվազն 16 մարդ, այդ թվում ՝ ադրբեջանցի գեներալ:
The New York Times-ը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն անվանել է 2016 թվականից ի վեր ռազմական գործողությունների ամենալուրջ բռնկումը: