Երկուշաբթի օրվանից սկսած՝ Եվրոպական Միության և Շենգենյան գոտու մեջ չմտնող որոշ երկրներից ճանապարհորդող մարդկանց թույլատրվում է ժամանել Շվեյցարիա։ Այս մասին հայտնում է The Local-ը։
Ալժիրից, Ավստրալիայից, Կանադայից, Վրաստանից, Ճապոնիայից, Մարոկկոյից, Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Հարավային Կորեայից, Թաիլանդից, Թունիսից և Ուրուգվայից ճանապարհորդներին այժմ թույլատրվում է Շվեյցարիա մուտք գործել:
Հունիսի 15-ին Շվեյցարիան ԵՄ-ի հետ մեկտեղ հանել է նաև Շենգենյան համաձայնագրի այլ երկրների քաղաքացիների համար մուտքի արգելքը։
Այդուհանդերձ, մի շարք երկրների քաղաքացիներ չեն կարող մուտք գործել Շվեյցարիա կորոնավիրուսի բարձր դեպքերի պատճառով։
Այդ երկրներն են Արգենտինան, Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Չիլին, Դոմինիկյան Հանրապետությունը, Իրաքը, Իսրայելը, ինչպես նաև Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Շվեդիան Միացյալ Նահանգները և այլն։