RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մոտեցումը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների գնահատման նկատմամբ ակնհայտ բացասական արձագանք է առաջացրել Հայաստանում, և դրանում ներկայացված պահանջները Երևանում համարում են անհիմն, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում:
Փաշինյանը մասնավորապես նշել է, որ Սիմոնյանի ցուցումն այն մասին, որ Հայաստանը չի ճանաչել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը, դժվար թե կարելի է արդարացի համարել, և բերել է իր օրինակը:
«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Արդյոք դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանո՞ւմ Լեռնային Ղարաբաղը։ Չի նշանակում», – նշել է Փաշինյանը։
Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը չէ, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը։ Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր պահ է, նշել է Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը ողողված է հակառուսական ՀԿ-ներով։ Փաշինյանը նշեց, որ նման կազմակերպությունները Հայաստանում հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում:
Իհարկե, հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական դիմակայության թեման չէր կարող չանդրադառնալ։ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու է հարձակման ենթարկվել Հայաստանի տարածքը, այլ ոչ թե Արցախը։
Ըստ Հայաստանի վարչապետի՝ շփման գծում շատ ադրբեջանական գյուղեր կան, իսկ Տավուշի ուղղությամբ և՛ տեսահսկման համակարգերը են քիչ, և՛ հայկական գյուղերն են այնտեղ շատ ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախումներին, ապա դրանք սկսեցին ոչ թե հայերը. սկզբում ադրբեջանական գործարարներին պատկանող խանութներում հայկական ապրանքների արգելափակումն էր, հետո բախումներ սկսվեցին։ Եվ դա ատելության հռետորաբանության շարունակությունն է, որն օգտագործում են Ադրբեջանում, ասել է Փաշինյանը։
Եվ հակառակը, ընդգծել է նա, Հայաստանի բոլոր իշխանությունների հռետորաբանության մեջ, ոչ միայն ներկա, այլև նախկինների, երբեք չեն հնչել ազգային ատելության և թշնամանքի տարրեր Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ։ Կային և կան սկզբունքներ, որոշակի նկատառումներ, պատկերացումներ, բայց չկա ատելություն։
Փաշինյանը նշել է, որ վերջին իրադարձությունները կարևոր նրբություն են պարունակում. դա ակնհայտ փորձ է՝ ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, այն դարձնել ազգամիջյան հակամարտությունների թատերաբեմ:
Հայկական կողմը դա հասկանում է, ուստի Երևանի դիրքորոշումը միանշանակ է. չի կարելի տրվել սադրանքներին, որովհետև Ռուսաստանի կայունությունը ռազմավարական կարևոր գործոն է Հայաստանի համար, ասել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ RT-ի և «Россия сегодня» -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին:
Գրառման մեջ նա ընդգծել է, որ դիմում է «հայկական իշխանություններին»։Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը հեղեղել են հակառուսական ՀԿ-ներով, որոնք երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում:Նշվում է նաև, որ երկրի իշխանությունները արտաքսել են ռուսաստանահայ գործարարներին։ Մեդիան և սոցցանցերը ամեն ժամ քննադատում են Ռուսաստանին, Պուտինին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են Պուտինին՝ հատկապես ռուսահայերին (օրինակ ՝ ինձ) ։