Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 5 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 754-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նշենք, որ oգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39.050 դեպք, որոնցից 29.750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8.318 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 166.701 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։