Հայաստանի իրավապահ մարմինները մտադիր են ձերբակալել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Այս մասին Facebook-ում հայտնել է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա տեղեկություններով՝ Սեւանում Գասպարյանի տան մոտ ոստիկանական մեքենա է հայտնվել, իսկ Երեւանից մեկնել է օպերատիվ խումբ՝ նախկին ոստիկանապետին ձերբակալելու համար։
Ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: Ռադիոկայանն իր հերթին մեղադրել է նախկին ոստիկանապետին իր լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ, որոնք ռեպորտաժ էին պատրաստում Սեւանա լճի ափին ապօրինի կառուցված մասնավոր տների մասին:
Հիշեցնենք նաև, որ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանությունում չարաշահումների քրեական գործով որպես մեղադրյալ էանցնում :