Հայաստանի ոստիկանությունը սեպտեմբերի 15-ից կանցնի ծառայության ուժեղացված ռեժիմի, հաղորդում է գերատեսչության մամլո ծառայությունը:
Սեպտեմբերի 15-ից Հայաստանի դպրոցներում սկսվում է ուսումնական տարին և այդ կապակցությամբ դպրոցների հարակից տարածքներում թարմացվել են ճանապարհային նշաններն ու գծանշումները։
Ոստիկանության արտաքին ծառայությունները՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանները, տարածքային բաժինների ծառայողները դպրոցների հարակից տարածքներում կիրականացնեն ուժեղացված ծառայություն։ Ըստ հաղորդագրության՝ «Զգուշացեք՝ երեխաներ են» կարգախոսով ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները կրթական հաստատությունների շրջակայքում կապահովեն հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։