Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
«Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն համագործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,- ասված է Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում։
ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ իր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում։