Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարակվել է կորոնավիրուսով։
Մարզպետի օգնական Մերի Բադալյանը Armenia Today-ի հետ զրույցում փոխանցեց, որ այս պահի դրությամբ մարզպետարանի աշխատակազմում այլ վարակվածներ չկան։
Իսկ անձնակազմից այն մարդիկ, ովքեր շփվել են Դավիթ Գևորգյանի հետ, թեստավորվել են։
Մերի Բադալյանի խոսքով, եթե թեստավորված աշխատակիցներին մեկուսացնելու անհրաժեշտություն լինի, աշխատանքը հեռավար կկազմակերպեն։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքի էջում գրել էր է, որ սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ է, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը ևս դրական է եղել։ Դավիթ Գևորգյանը սեպտեմբերի 18-ից հիվանդանոցային բուժում է ստանում։