ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է կայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման մասին:
ԱԺ նախագահի համապատասխան հրամանը հրապարակվել է խորհրդարանի կայքում: Փաստաթղթի համաձայն՝ պատգամավորներն ու աշխատակազմի աշխատակիցները կպարգևատրվեն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով:
Հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 18-ին և հրապարակվել է այսօր։