Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48643-ի:
Սեպտեմբերի 25-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43401 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 135 քաղաքացի, փաստացի բուժվում է 4002-ը, գրանցվել է մահվան 947 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 293 են։