Այսօր Ջավախքի Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս պուրակում տեղի է ունեցել Նինոծմինդայի երիտասարդների հավաք՝ տեղի Հոգևոր առաջնորդի գլխավորությամբ։ Երիտասարդները պատրաստակամություն են հայտնել մեկնել առաջնագիծ՝ կռվելու հայ զիվորների հետ։
Այս մասին ArmeniaToday-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ Քահանա Պողոսյանը։
«Բավական մեծ թվով մարդիկ ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ այս պահին, կապված սահմանների փակ լինելու հետ, դա անհնար է»։
Ըստ մեր զրուցակցի՝ ցուցակագրումն այս պահին շարունակվում է Ախալքալաք քաղաքում։