Այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է՝ գաղտնալսվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, այնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթզապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգով։ Բայց դե էլի – չարժի շատ տարածվել»,- հորդորել է Մարտիրոսյանը։