Արցախի տեղեկատվական շտաբը
ներկայացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրատապ խոսքը:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
ԱՀ նախագահը Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Հարությունյանը նշել է, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: