«Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել ԼՂՀ իրավիճակին»,- հայտնել է «Տաշիր» ընկերության հիմնադիր, հայ գործարար Սամվել Կարապետյանը։
«Այս օրերին, երբ ողջ աշխարհը հորդորում է կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայի պահվածքը՝ մտադրված սրել կողմերին, ստեղծել վտանգ իրենց պատմական հողերի վրա ապրող հայերի համար, ուստի, համարում եմ, որ եթե կա մի երկիր, որն իրավունք ունի միջամտելու կոնֆլիկտին, ապա դա Ռուսաստանն է»,-ասել է Կարապետյանը։
Ռուսաստանը տարածաշրջանի խաղաղության միակ երաշխավորն է։ Այս իմաստով Վլադիմիր Պուտինը կարող է անել այն մեծ գործը, ինչը որոշիչ կլինի ապագայում ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման համար։
«Պետք է նշեմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են համագործակցային հարաբերություններով՝ հիմնված դարավոր ընկերության վրա։ Հավատում եմ, որ այդ սերտ հարաբերությունները, որոնք ժամանակով են փորձված, կշարունակեն կրել համագործակցային բնույթ»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ վերջին օրերը լի էին ցավով ու տագնապով․ ինչպես 1915 թվականին, հայերը ստիպված են պայքարել իրանց կյանքի իրավունքի համար։ Եթե իրավիճակը չկանգնեցվի մոտակա օրերին, ապա այն կարող է դառնալ մեծ համաշխարհային աղետ։ Խնդրի էությունն այն է, որ այն ռազմական լուծում չունի։
Հայտնի է դարձել, որ Կարապետյանը շոշափելի օգնություն է ցուցաբերել Արցախի, սակայն ինչ օգնության մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։ Այս մասին հայտնել է Կարապետյանին պատկանող ընկերության առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։