Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե դա կօգնի կարգավորել հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Время покажет» ծրագրին տված հարցազրույցում։
«Հարցը հետևյալն է․ Եթե մեր վերլուծությունը հանգեցնի նրան, որ դա կօգնի ղարաբաղյան խնդրի լուծմանը, մենք կգնանք այդ քայլին։ Եթե ոչ՝ մենք ձեռնպահ կմնանք նման որոշումից։ Հիմա քննարկումների փուլում ենք։ Իհարկե, մենք դեռ հաշվի ենք առնում, որ պետք է լինենք միջազգային հանրության առավել կառուցողական անդամ”, — հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կօգնի՞ կարգավորել հակամարտությունը, թե՞ միայն էլ ավելի կվատացնի իրավիճակը։