ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այսօր ինձ համար մեծ պատիվ էր համերաշխության համար կանգնել հազարավոր մարդկանց կողքին, ովքեր հավաքվել էին Լոս Անջելեսում «Երթ հանուն հաղթանակի» ցույցին՝ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ»,- գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ։ Հաջորդ օրից Հայաստանում ու Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։
Աշխարհասփյուռ հայերն ամենուր բողոքի ցույցեր են կազմակերպում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ադրբեջանական ագրեսիայի վրա։