Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․
«Փարիզը` այսօր: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան շուրջբոլորը Արցախի դրոշն էր ու ահաբեկչությունը դատապարտող 20 հազար հայերի արդար ձայնը»։
Հիշեցնենք, որ այս օրերին բողոքի բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում աշխարհի մի շարք երկրներում, որոնցից առանձահատուկ էին Լոս Անջելեսի 100 հազարից ավելի մասնակցությամբ ցույցը և եվրոպական մի շարք երկրների միջպետական սահմանների փակմանը միտված ցույցերը։