Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի քննարկումն է։
Օրենքի նախագծերը կզեկուցի Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նշենք, որ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծով ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված և ակցիզային հարկերից այն դեպքում, երբ դրանք անհատույց կմատակարարվեն Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարություններին։