ՀՀ քաղաքացիների գրեթե 54 տոկոսը ցեղասպանության զոհերի անվանացուցակ կազմելու մտադրության մասին ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը համարել է թուրքական ծրագիր, որը կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը, տեղեկանում ենք MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալներից։
Հարցման տվյալների համաձայն՝ 17,8 տոկոսը կարծում է, որ դա ցեղասպանության զոհերի իրական թիվը հստակեցնելու և նույնականացնելու արդար մղում է, 3,1 տոկոսը այլ պատասխան է տվել, իսկ 24,3 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Ապրիլի 15-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի անվանական ցուցակ ստեղծել։ Նրա խոսքով՝ դա մեկ պարզ բացատրություն ունի, որպեսզի իմանանք մեր բոլոր 1,5 միլիոն զոհված հայրենակիցների հասցեները։ Նրա խոսքով՝ եթե դա հաջողվել է հրեաներին, ապա կհաջողվի նաև հայերին, սակայն մինչև այժմ այդ ցուցակագրումը չի իրականացվել։ Ըստ պատգամավորի՝ դա կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կառուցման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։