ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև (27.10.2020 թ․), որում գրված է․
«Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս՝ շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան»։
Նշենք, որ Գլենդելը միակ ամերիկյան քաղաքը չէ, որ ճանաչել է Արցախի անկախությունը։ Ֆոուլերի քաղաքային խորհուրդը նույնպես հոկտեմբերի 21-ին ճանաչեց Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, ապա կոչ արեց ԱՄՆ կոնգրեսին ու նախագահին՝ դիմել նույն քայլին, ինչ իրենք։