Մատենադարանից մեկնարկել է Արցախի տարածքների փոխզիջման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դեմ բողոքի երթը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազին հանձնարարված է կյանքի գնով իրեն և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, մյուս պատգամավորներին էլ՝ ձերբակալելու:
«Շատ արագ հոդվածն են մտածում: Բայց մեզնից մեկը չի ասել մի բան, որով կփորձեն գործեր հարուցել և որով կալանավորվել են մեր տասից ավելի գործընկերներին: Ես անձնական կյանքի սպառնալիքներ եմ ստանում։ Եթե իր հետ որևէ բան պատահի, առաջին և միակ պատասանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու», – ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ իր կալանավորված գործընկները քաղբանտարկյալներ են:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավք են անցկացրեց 17 կուսակցություններ։
Հիշեցնենք նաև, որ ռազմական դրության պայմամաներ հանրահավք կազմակերպելու և մասնակցելու համար ձերբակալվել են՝
«ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգության կուսակցություն» Գառնիկ Իսագուլյանը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: