«Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել: Այդ առնչությամբ կոչ եմ անում կողմերին աշխատել երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։