Ռուսաստանի ԱԻՆ – ը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը երկաթուղով մարդասիրական օգնություն հասցնելու հարցը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը ։
«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում մշակվում է երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության առաքման երթուղու օպտիմալացման հարցը: Դա թույլ կտա ժամանակ տնտեսել բեռների առաքման համար եւ, որպես հետեւանք, կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը», – նշել են ԱԻՆ-ում:
Ավելի վաղ Ստեփանակերտ է տեղափոխվել ԱԻՆ երկու ավտոշարասյուն ՝ որպես մարդասիրական օգնություն, ավելի քան 300 տոննա շինանյութ։ Բեռների թվում են փայտ եւ ապակի, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են այնտեղ:
Նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ փրկարարների լրացուցիչ խմբավորում, որի ավելացումն իրականացվում է աստիճանաբար՝ հաշվի առնելով հումանիտար առաքելության շրջանակներում այս կամ այն խնդիրների կատարման անհրաժեշտությունը: