ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, սակայն, այցի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա, և նա այսօր մեկնում է ՌԴ։
Հիշեցնենք նաև, որ Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 8-ին: