Քաղաքացիները՝ ՀՀ անվտանգության մասին
Հարցվածների 57,1 %-ի կարծիքով Հայաստանն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան Արցախյան պատերազմը: Այս մասին վկայում են «GALLUP International Association»-ի Հայաստանում անցկացրած հարցումները։
Հարցվածների 86,5 %-ի կարծիքով՝ մեր երկրի անվտանգությանը սպառնում է Թուրքիան, իսկ 70,9 %-ը գտնում է, որ մեր սպառնալիքը Ադրբեջանն է։
Քաղաքացիները՝ ներքաղաքական իրավիճակի մասին
Հարցվածների 28,8 %-ը նշել է, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, 16,9 %-ը՝ դեմ։
Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 37,8%-ը՝ որ նա պետք է շարունակի պաշտոնավարել:
Ի դեպ, հարցումն անց է կացվել նոյեմբերի 11-ին, 18-ին և 25-ին։
Հարկ է նկատել, որ եթե նոյեմբերի 11-ին վարչապետը պետք է հրաժարական տար 35,2 %-ի կարծիքով, ապա նոյեմբերի 25-ին նույն պահանջին կողմ է եղել 45,3 %-ը։
Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու վարչապետի 6 ամսվա ճանապարհային քարտեզին, որը Փաշինյանը ներկայացրել էր Եռակողմ հայտարարությունից հետո։
Հարցվածների 56,3 %-ը ծանոթ չէ ճանապարհային քարտեզին, իսկ 41,5 %-ը ծանոթ է։
Հիշեցնենք, որ հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը, որին մասնակցել է 1002 քաղաքացի: