Armenia today-ը ներկայացնում է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) ցուցանիշները Հարավային Կովկասում և սահմանակից պետություններում՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ․
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ասյօրվա դրությամբ 152 253 է, մահվան ցուցանիշը 2596 է, հիվանդությունը հաղթահարել է 131 213 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 204 003 դեպք, 2002 մահ, 171 526 մարդ առողջացել է։
Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը 195 422 է, գրանցվել է 2 133 մահ, 131 252-ն առողջացել են։
Թուրքիայում գրանցվել է վարակման 1 982 090 դեպք, 17 610 մահ, առողջացել է 1 753 552 մարդ։
Իրանում վարակվածների թիվը 1 145 651 է, առողջացել են 865 474-ը, մահացել է 53 273 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 2 791 220 մարդ, 2 228 633 մարդ առողջացել է, 49 762-ը՝ մահացել։