ԱԺ-ում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ աշխատանքային հանդիպմանը չեն մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները։ Այս մասին տեղեկացրեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հանդիպման օրակարգում են Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթղթից բխող հարցերն ու ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ռուբինյանի համար անհասկանալի է, թե ինչու խորհրդարանական խմբակցության անդամները չեն մասնակցում նման կարևոր հանդիպմանը։
Նշենք, որ սա Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների և Արա Այվազյանի երկրորդ հանդիպումն է։