Սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման դադարեցում մինչ այս պահը չի եղել և եթե, ըստ պլանավորվածի գնա, չի էլ լինի։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Դադարեցվել է միայն ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը, իսկ Երեւան ՋԷԿ-ի գազամատակարարումը իջեցվել է նվազագույն մակարդակի՝ սեփական կարիքները հոգալու համար»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը պարզապես նախազգուշական էր, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանա, հնարավոր է անջատումներ լինեն։
Հիշեցնենք, որ երեկ ՏԿԵ նախարարությունը հայտարարել էր, որ հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի եւ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ՝ պայմանավորված վթարավերականգնողական աշխատանքներով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։