Պետդուման ժամանակավոր վկայականներ է սահմանում քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Եթե ՌԴ-ում գտնվողներն ունեն նման վկայականներ, նրանք կարող են աշխատել առանց այլ թույլատրող փաստաթղթերի։
Պետդուման նման որոշում է ընդունել այսօր կայացած նիստում։
«Ընդունվել է ՌԴ տարածքում գտնվող և քաղաքացիություն չունեցող անձանց համար տասը տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականներ սահմանելու մասին օրինագիծը, ըստ որի՝ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքը լրացվում է համապատասխան նորմով»,-նշվում է հրապարակման մեջ։ Միևնույն ժամանակ, ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիություն չունեցող անձի ինքնության ժամանակավոր վկայականը չի կարող տրվել Էլեկտրոնային փաստաթղթի տարբերակով։