Ներքաղաքական հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Շուշիի վերաբերալ հարցին, ասել էր, արդյո՞ք որ 90 % եւ ավելի ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկական էր՝ իր այդ կարգավիճակով։ Իշխանական թիմից պարզաբանեցին, որ վարչապետ խոսքը խեղաթյուրվել է: Արդյո՞ք Շուշին հայերի գերակշռությամբ քաղաք չէր։
-Շատ ցավալի է, որ վարչապետը Շուշին ներկայացնում է որպես պոտենցիալ ադրբեջանական քաղաք, որը սխալ է։ Շուշիում 90 տոկոս ադրբեջանական բնակիչներ եղել են երկու անգամ․ առաջին անգամ հայկական ջարդերից հետո՝ 1920 թվականին։ Եվ երկրորդ անգամ՝ 1980-ական թվականներից մինչև 1992 թվականը։ Մինչև 2020 թվականի նոյեմբեր Շուշին ունեցել է թվով 4200 բնակիչ։
Շուշին ներկայացվում է որպես դժբախտ ու դժգույն, ինչպես նաև ադրբեջանական բնակչության մեծամասնություն ունեցող քաղաք։ Բոլոր արտահայտությունները կեղծ են, բայց այդպես է արվում, որպեսզի Շուշիի կորուստը չներկայացվի որպես մեծ կորուստ։
Շուշին մինչև 1920 թվականը եղել է Երևանից ավելի մեծ քաղաք և 2 անգամ ավելի շատ հայկական բնակչություն է ունեցել։ Շուշին ունեցել է նաև շատ խոշոր մշակութային կենտրոն։ Եվ հիմա ասել, որ Շուշին արժեք չունի, սխալ է, և որպեսզի դա արդարացվի, նման կեղծ թեզեր են շրջանառում հասարակական դաշտում։
–Թեև Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված քաղաքական ուժերը հայտարարում են պայքարի նոր փուլի մասին, բայց արդեն պառակտում է նկատվում։ Ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ իր շուրջը համախմբել ժողովրդին։
-Մի քանի պատճառ կա․ նախ ընդդիմությունը սխալ գործելաոճ ընտրեց։ Եթե սա Հայրենիքի փրկության շարժում է, ինչպես հայտարարել են, ինչո՞ւ այդ դեպքում չեն փորձում ժողովրդին ընդգրկել այդ շարժման մեջ։ Ընդդիմությունը չկարողացավ իր շուրջը համախմբել այն մարդկանց, որոնք դժգոհ են Արցախի հարցի կարգավորման ընթացքից և իշխանություններից։ Եթե ընդդիմությունն ուզում է, որպեսզի ժողովուրդն իրեն աջակցի, ինքն առաջին հերթին պետք է գնա ժողովրդի մոտ։
Մանրամասները՝ տեսանյութում․