Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Զարիֆն այսօր ժամանել էր Մոսկվա և հանիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Լավրովը հայտնել է, որ իրանցի իր գործընկերոջը ներկայացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։