Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուսական-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի բացումն ու հետագա գործունեությունը: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Իլհամ Ալիևը շնորհավորել է թուրք գործընկերոջը Աղդամի շրջանում ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի բացման կապակցությամբ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ կենտրոնի աշխատանքի կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքից: Նրանք նաև քննարկել են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքներին թուրքական ընկերությունների մասնակցության հարցը։