Փետրվարի 11-ին տեղի է ունեցած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում ընդունվել է 2021թթ. բյուջեի նախագիծը:
Ներկայացնելով 2021թ. պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Գրիգորի Մարտիրոսյանը ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ
Պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարվել են փոփոխություններ՝
– պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 750.0 մլն դրամով,
– Տնտեսական հարաբերություններ բաժնում ավելացել է՝
10,0 մլն դրամով կրճատվել է «Տնտեսական զարգացման ծրագիր»ծախսային ծրագիրը՝ այլընտրանքային, այդ թվում արևային էներգիայի կարթղությունների գնահատման աշխատանքների իրականացման համար,
-200,0 մլն դրամով կրճատվել է «Պատվիրակությունների ընդունելություններ » ծախսային ծրագիրը:
-կրթության բաժինը լրացվել է «Դպրոցական բարձր դասարանների աշակերտների և ուսանողների կրակային պատրաստում» ծախսային ծրագիրը՝ 30.0 մլն դրամի չափով,
-5.20.0 մլն չափով ավելացել է սոցիալական պաշտպանության բաժնի «Սոցիալ հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրում» ծախսային ծրագիրը՝ քաղաքացիներին հոգեբանական ծառայությունների մատուցման համար: