Զոհվածների և վիրավորված զինծառայողների փոխհատուցման գործընթացը մի քանի փուլեր է անցնում, իրականացվում է նաև փորձաքննություն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Աառեքելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ փոխհատուցման գործընթացը դանդաղ է ընթանում։
«Առաջին և երկրորդ հաշմանդամության խումբ ունենալու պարագայում վիրավոր զինվորները ստանում են աջակցություն։ Սակայն, վիրավորման պատճառական կապը հաստատելու անհրաժեշտություն կա, այսինքն, որ վիրավորումը եղել է ռազմական գործողությունների ընթացքում»,-ասաց նախարարը՝ շեշետելով, որ այդ գործընթացի պարզեցման նախագիծն է ներկայացվել, և առաջիկայում գործընթացն ավելի արագ կլինի։
«Այս պահի դրությամբ մոտ 400 քաղաքացու մասով փորձաքննություն է իրականացվել, ու նրանք ստացել են հաշմանդամության խումբ, և գործընթացի պարզեցման շնորհիվ առաջիկայում հնարավորություն կունենան 1000 դրամների հիմնադրամից ավելի արագ տեմպերով փոխհատուցում ստանալ»,-ասաց նա։
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Արցախում ոչ մի հումանիտար խնդիիր չկա՝ Մ․ Առաքելյանը նշեց, որ այսօր էլ է հաստատում իր խոսքերը․
«Այն աջակցությունը, որը տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է պատերազմի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար»։
Լրագրողի դիտարկմանը՝ եթե հիմա արցախցիներին հարցնենք՝ դուք սոցիալական և հումանիտար խնդիրներ ունեք, իրենք ասելու են՝ ո՞չ, նախարարն ասաց․ «Եթե պատրաստվում եք հարցում անել ամբողջ Արցախում, ես վստահեցնում եմ, որ ճնշող մեծամասնության խնդիրները լուծված են»։