ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիան «Մեծ Թուրան»- ի ՝ որպես վերազգային կազմավորման ստեղծման նպատակ չի հետապնդում։ Նրա խոսքով ՝ ԽՍՀՄ նախկին երկրները դժվար թե կարողանային աջակցել այդ գաղափարին:
«Իսկ եթե խոսենք «Մեծ Թուրանի»՝ որպես վերազգային կազմավորման մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան նման նպատակ է հետապնդում։ Չեմ տեսնում, թե ինչպես իրականում ԽՍՀՄ-ի նախկին և անկախ պետություն դարձած երկրները կարող են ինչ-որ ձևով աջակցել այդ գաղափարին։ Ընդհակառակը, նրանց արտաքին քաղաքականության ողջ պաթոսը և նրանց գործունեության պրակտիկան կայանում է նրանում, որ ամրապնդեն իրենց ազգային պետությունները», – ասել էր Լավրովը ՌԲԿ TV-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան վախենում է Թուրքիայի ուժեղացումից, եթե Ադրբեջանի նման երկրները հանդես են գալիս Մեծ Թուրանի օգտին:
Նրա խոսքով ՝ Թուրքիան իր շահերն ունի․ դրանք իր ցեղակիցներն են, որոնք խոսում են նույն լեզվով։
Նա նշել է, որ թյուրքալեզու հարաբերությունների թեման բավականին խորն է ներթափանցել Թուրքիայի և այլ երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի մի շարք պետությունների միջև համագործակցության հյուսվածք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ TGRT1 հեռուստաալիքի եթերում ցուցադրել էին թուրքական ազդեցության ոլորտի ընդլայնման Stratfor-ի կանխատեսումն արտացոլող քարտեզ։ Ըստ քարտեզի՝ մինչև 2050 թվականը դրանում կընդգրկվեն Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, նախկին ԽՍՀՄ-ի մի շարք պետություններ, ինչպես նաև Ռուսաստանի հարավի տարածաշրջաններ, ներառյալ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի հանրապետությունները: Ավելի վաղ, Ռուսաստանի