Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատության հերթական օրինակը։ Այս մասին Facebook-ի էջում
գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․ «2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց. ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սկզբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես Աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան Միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգը ակտիվությունից պայթում էր):
Ինչ տեղի ունեցավ արդյունքում:
1. Դեսպանությունը չբացեցին, այսինքն՝ դրա անհրաժեշտությունն իրականում կամ չկար, կամ փոշմանեցին:
2. Վատ մեսիջ տվեցին առ այն, որ ուզում ենք բացենք՝ հարաբերություններ զարգացնենք, բայց որոշումը կայացնելուց հետո փոշմանեցինք, կամ սխալ էինք հաշվարկել մեր օրակարգը:
Այսինքն՝ իրանք իրանց հիմնավորեցին, որոշեցին, մեսիջները տվեցին, հետո իրանք իրանց որոշեցին, որ դա իրանց պետք չէ, թեման փակեցին՝ գնաց: Երկու դեպքում էլ շատ անլուրջ ընկալվեցինք, թե՚ Եթովպիայի, թե՚ առանձին պետություների և թե՚ Աֆրիկյան Միության կողմից:
Դրա համար պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց»,- գրել է նա։