Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Մեկ այլ որոշմամբ էլ Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել Արգենտինայի, Ուրուգվայի, Չիլիի, Պերուի և Պարագվայի Հանրապետություններումում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: