Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժներին և շրջանավարտներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ կենտրոնի տնօրեն տիար Միհրան Միրիջանյանը ներկայացրեց մանկավարժներին և տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հոր հետ հանդիպմանը ներկա են կենտրոնի` մայրության բերկրանքին սպասող շրջանավարտները: Տնօրենը նաև իրազեկեց կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի և սաների խնամքի կազմակերպման մասին։