ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված ծախսերի մասով տրամադրել է տեղեկատվություն՝ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայացված աղյուսակում ներառված են բացառապես այս նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 2.058.260.049
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ՝ 838.064.534
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում՝ 22.950.359
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն՝ 13.176.250
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն՝ 785.440.261
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն՝ 44.900.114
Բժշկական կենտրոնների վերանորոգում՝ 42.343.206
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ՝ 63.373.507
Հանրագումար՝ 3.868.508.280: