Դուք ռազմագերի՛ չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք։ Այսպիսի հռետորական հարց է հնչեցրել ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Նրանք անգամ գեղի կլուբ չեն կարողանում սարքել, ի՞նչ ատոմակայան։ Նայե՛ք իշխանության դեմքին, ինքն ատոմակայան սարքո՞ղ ա։ Նրանց պետք է հեռու պահել ցանկացած ատոմակայանից»,- ասաց Մարուքյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մանրամասներից, որտեղ հնչել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին առաջարկ։
Ինչպես ասաց Մարուքյանը, այս հայտարարություններն արվել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում, բայց իշխանություններին անականկալ է սպասվում․ գելխեղդները գելերի հետ հեռանալու են․ նախ՝ գելխեղդներն են ֆեյք, գայլերն էլ մի գայլեր չեն։ Գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս վիճակից հանելու են, օրինակ՝ իր նման մարդիկ, ասաց Մարուքյանը։
«Ի՜նչ գելխեղդներ, ի՜նչ գայլեր, մեր ժողովրդին հեքիա՞թ եք պատմում»,- ասաց Մարուքյանը։