Սանկտ Պետերբուրգում հրդեհվել է «Նևայի մանուֆակտուրա» բիզնես կենտրոնի շենքը. հայտնում է esquire.ru-ն:
Նշվում է, որ հրդեհը մարելիս զոհվել է մեկ հրշեջ, ևս երկուսը տուժել են:
Հրդեհին տրվել է հինգերորդ (առավելագույն) աստիճանի բարդություն: Հրդեհաշիճման աշխատանքներին ներգրավվել է 300 մարդ և մեկ ուղղաթիռ:
Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն նշվում է, որ արտադրական շենքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջների խախտումներ ՝ հրդեհային պաշտպանության համակարգերի բացակայություն կամ անսարքություն: Բացի այդ, սենյակում եղել են դյուրավառ նյութեր, որոնք կարող էին նպաստել կրակի արագ տարածմանը: