ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Վայոց ձորի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք: