Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ևս մեկ երկրաշարժ` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 09:56-ին, ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել կրկին Ելփին գյուղի շրջանում՝ 2.3 մագնիտուդով: