Գազայում հայտնել են Իսրայելի հարվածների պատճառով ավելի քան 170 պաղեստինցիների զոհվելու մասին: Ինչպես հայտնում է Interfax-ը, իսրայելական լրատվամիջոցները նշել են, որ զոհվածներից 47-ը երեխաներ են:
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի հաշվարկներով, ևս 1200 պաղեստինցի է վիրավորվել:
Իսրայելի ամենազգուշավոր գնահատականներով՝ Գազայի հատվածում զոհվել է առնվազն 75 պաղեստինցի գրոհային:
Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։