Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
«Մայիսի 19-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և այն ոլորտները, որտեղ կատարվում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – հայտնում են նախարարությունում: